ՀՀ-ում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում. նախարար

Իրադարձային 14.01.2021   15:03   53

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, թե Հայաստանում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում։

«Այսինքն՝ չի գերազանցելու 2-2.5 տոկոսը: Էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում:

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն էականորեն ավելի մեծ գնաճ ունեն:

Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում: Հիմա, եթե կոնկրետ ապրանքների վերաբերյալ խոսենք, ինչ-որ մի ապրանքի թանկանալը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանանալով: Միջազգային շուկաներում որոշ ապրանքների գներ կտրուկ բարձրացել են ու այստեղ Հայաստանը չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որ աշխարհում գները նվազեն»,- ասաց նախարարը:


 Պիտակներ
         Վահան Քերոբյան, գնաճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb