ՀՀ-ում այս տարի փախստականի կարգավիճակ է ստացել 36 անձ

Իրադարձային 19.06.2019   22:02   148
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում 2019 թվականին մինչև հունիսի 17-ն ապաստան է հայցել 77 անձ՝ Իրանից, Կուբայից, Սիրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրաքից, Եմենից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը:

«Վերջին տվյալներով սույն թվականի մինչև հունիսի 17-ը Իրանից ապաստան է հայցել 29, Կուբայից՝ 19, Սիրիայից՝ 10 անձ: Եգիպտոսից, Թուրքիայից և Իրաքից 3-ական մարդ, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից 1-ական անձ: Երկու հոգի էլ դիմել է Եմենից և ՌԴ-ից»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի  կարգավիճակ է ստացել 36 անձ:

«ԻԻՀ-ից 12 հոգի ստացել է փախստականի կարգավիճակ, Սիրիայից՝ 7, Լիբանանից՝ 5, Իրաքից՝ 4 հոգի: Կոնգոյից, Պակիստանից, Ուկրաինայից, Եմենից նման կարգավիճակ ստացել է 1-ական անձ, իսկ Աֆղանստանից և Թուրքիայից՝ 2-ական հոգի»,- ասաց ՄԾ ինտեգրման հարցերի բաժնի պետը:

Այդ անձանց համար իրականացվում են ինտեգրման տարբեր միջոցառումներ՝ հայոց լեզվի, քաղաքացիական կողմնորոշման դասընթացների կազմակերպում, ժամանակավոր կացարանի տրամադրման օժանդակություն, ինտեգրման գործընթացի համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակում:

«Քաղաքացիական կողմնորոշման դասընթացների ժամանակ փորձում ենք փախստականներին ներկայացնել, թե ինչպիսի երկիր է Հայաստանը՝ պատմությունը, մշակույթը և այլն: Ինտեգրման գործընթացի ժամանակ ճանաչված անձանց կարիքներն ենք գնահատում և առաջարկում մեր կողմից իրականացվող ծառայությունները»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք վարձատրվող աշխատանքի իրավունք ունեն, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ապաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon