ՀՀ նոր վարչապետի հարցը միայն քաղաքացիները պետք է որոշեն․ Գևորգ Պապոյան

Քաղաքական 21.01.2021   13:52   96

Մենք ընդդիմության մեր գործընկերներից միայն առաջարկում ենք որեւէ նախապայման չառաջադրել հուշագրի շրջանակում, այլ միայն գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի քաղաքացիներն իրավունք ունենան որոշելու՝ ով է լինելու նոր կառավարությունում:

Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ իրենց դիրքորոշումը հստակ է. ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի երկրի նոր վարչապետ: «Առանձին անձինք չեն կարող լուծել այդ հարցը: Հարցը կլուծի ՀՀ քաղաքացին ընտրատեղամասում: Մենք ոչ մի հանգամանքում ՀՀ քաղաքացուն չենք զրկի այդ իրավունքից»,-ասաց նա:   


 Պիտակներ
         Գևորգ Պապոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb