ՀՀ նոր պարեկային ծառայության համար արդեն տեխնիկական միջոցներ եւ համազգեստ է ձեռք բերվել

Իրադարձային 22.03.2021   11:54   52

Հայաստանի նոր պարեկային ծառայության համար արդեն տեխնիկական միջոցներ եւ համազգեստ է ձեռք բերվել: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ընդ որում, ըստ նրա, արդեն մեկնարկել է ոստիկանության նոր ստորաբաժանման 707 աշխատակիցների վերապատրաստման գործընթացը:

«2021-ի հուլիսին կգործարկվեն Երեւանի պարեկային ստորաբաժանումը եւ Օպերատիվ կառավարման կենտրոնը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ կենտրոնը կլինի ժամանակակից, լավ հագեցած, կկարողանա ընդունել եւ, ըստ էության, կենտրոնացնել քաղաքացիների բոլոր բողոքները եւ ահազանգերը  մեկ տեղում:

Նախարարը նշել է նաեւ, որ հանրապետության մարզերում սկսվել են համապատասխան պարեկների գործարկման նախապատրաստական ​​աշխատանքները: Առայժմ խոսքը Լոռու եւ Շիրակի մարզերի մասին է:


 Պիտակներ
         Պարեկային ծառայություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb