ՀՀ նախագահը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը

Քաղաքական 25.02.2021   15:41   53

ՀՀ նախագահն ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս պահին այն ստորագրված չէ:

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ս

տեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
 


 Պիտակներ
         ՀՀ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb