ՀՀ- ն և Չիլին կգործակցեն առանց մուտքի արտոնագրի պահանջի

Իրադարձային 10.05.2019   18:00   136
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Այդ մասին հարցը կառավարության այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում ներկայացրեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նշված համաձայնագիրը նպատակ ունի աջակցելու, խթանելու Հայաստանի և Չիլիի միջև քաղաքական երկխոսության և բոլոր բնագավառներում համաչափ և բնականոն հունով զարգացումը խթանելու նպատակը: Այս համաձայնագիրը որևէ ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չունի, չունի նաև Հայաստանի համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ»,- ասաց Մնացականյանը:

2014 թվականին Չիլիի Հանրապետություն պաշտոնական այց է կատարել ՀայաստանիՀանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատնընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

2016թ. մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունեց բանաձև, որըդատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործվածադրբեջանական ագրեսիան և կոչ անում դադարեցնել այն:

Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները ներկայումս շարունակում են զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով:

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարությանմիջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատման արդյունքում Չիլիի Հանրապետության հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon