ՀՀ-ից Հնդկաստանի քաղաքացիների ելքերը 604-ով ավելի են, քան մուտքերը

Հերքումներ 26.11.2019   11:54   639
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե այս տարի Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը ՀՀ 37 հազարով ավելի շատ է եղել, քան նրանց ելքը:

Լրատվամիջոցներն այդ տվյալները ներկայացրել են՝ հղում անելով սահմանային գրանցումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարինե Կույումջյանը նշեց, որ նման ցուցանիշ գոյություն չունի:

«Վերջին տվյալները հրապարակված են «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցում (տես՝ «Հավելված 2. Հետաքրքրաշարժ վիճակագրություն», էջ 220) և վերաբերվում են 2019թ. 9 ամսվան ու ըստ դրանց՝ Հնդկաստանի փաստաթղթերթով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է 604-ով:

Այսինքն, 2019թ. հունվար-սեպտեմբերին ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների, Հնդկաստանի փաստաթղթերով մուտքերը ՀՀ կազմել են 28 741 դեպք, իսկ ելքերը՝ 29 345 դեպք: Հետևաբար, ՀՀ-ից ելքերը 604 դեպքով ավելի են, քան մուտքերը»,- պարզաբանեց նա:



 Պիտակներ
         Հնդկաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon