ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը հաստատվեց

Իրադարձային 03.10.2019   14:35   63
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ նախագծի շուրջ իրականացվել են աննախադեպ թվով քննարկումներ պետական մարմինների և քաղացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ:
Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական շեշտադրումն արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացման վրա:

Նախագծով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով վերջիններիս համար համագործակցության հնարավորին գործուն և ճկուն կառուցակարգեր: Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով:

Մասնավորապես, նախատեսվում է 2021 թվականին ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասությամբ  միասնական մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հակակոռուպցիոն ռազմավարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon