ՀՀ-ԵՄ՝ հանրային քննարկում

Իրադարձային 24.05.2019   10:54   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:

Փոխնախարար Քոչարյանը բացման խոսքում ողջունել է քննարկման մասնակիցներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումը հնարավոր է հաջող կյանքի կոչել միայն քաղհասարակության որոշիչ դերակատարմամբ, ինչն ամրագրված է նաև համաձայնագրով:

Քննարկման ընթացքում Վիգեն Քոչարյանը մասնակիցներին տեղեկացրել է Կառավարության՝ մարդու իրավունքների ռազմավարության և գործողությունների 2020-2022 թթ. ծրագրի մշակման և ընդունման անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ ակտիվ համագործակցության հորդոր է հնչեցրել:

Փոխնախարարն արձանագրել է նաև, որ նման հիմնարար փաստաթղթերի շուրջ աշխատանքներում Արդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակությանը դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ՝ համահեղինակ:

Փոխնախարար Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քաղհասարակության հետ համագործակցության առաջին հրավերի համար և քննարկման մասնակիցներին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՀ-ԵՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon