ՀՀ դեսպանատան մանրամասները՝ Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ

Իրադարձային 19.07.2019   12:32   200
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:

Դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:

Հիշեցնենք՝ Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթն սկսելու ժամանակ ուղեւորային սալոնում զգացվել է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել է թռիչքը և շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով: Բոլոր ուղեւորները տեղավորվել են օդանավակայանի շենքում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         օդանավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon