ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

Քաղաքական 23.01.2019   09:50   419

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Ողջունելով հյուրին, խորհրդարանի ղեկավարը, արժևորել է երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարևորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Միրզոյանըը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությունը կշարունակվի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ նախագահը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, և հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար: Ուլրիկ Թիդեստրոմը համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի տարբեր ոլորտներում, կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, այլ նաև խորհրդարանների գլխավոր քարտուղարների և աշխատակազմերի մակարդակով: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:



 Պիտակներ
         Ուլրիկ Թիդեստրոմ, Արարատ Միրզոյան, ԱԺ, ԼՂՀ հիմնախնդիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon