ՀՀ ԱԳՆ-ն` Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Իրադարձային 25.01.2019   13:06   392

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին, Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնում է․

«Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»։

Հիշեցնենք՝ Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Ի աջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը և Թուրքիան: Բելառուսը և Չինաստանը կոչ են արել բոլոր հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով եւ դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է երկխոսություն սկսել ճգնաժամը լուծելու համար։



 Պիտակներ
         ԱԳՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon