ՀՀ ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Իրադարձային 11.09.2020   11:58   33

Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։



 Պիտակներ
         ՀՀ ԱԳ նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb