ՀՀ ԱԱՏՄ-ի 10 հոգանոց խումբն ընդգրկվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքներում

Իրադարձային 17.10.2020   12:05   241

Արցախի ԱԻ պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, որոնք պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները,  տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին, այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար: 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb