ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից զոհվել է 46 զինծառայող, վիրավորվել՝ 191-ը, 2-ի գտնվելու վայրը դեռևս ճշտվում է

Իրադարձային 16.11.2020   12:36   27

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը:

«Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:

Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս իր խոնարհումն է բերում բոլոր հերոսացած ծառայակիցների հիշատակին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավոր գործընկերներին և կրկին ընդգծում, որ նրանց անուններն այլևս իրենց հաստատուն տեղն ունեն համակարգի նշանակալի պատմության փառահեղ էջերում»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից զոհվել են 46 զինծառայողներ, վիրավորվել՝ 191-ը, 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է«:

ԱԱԾ


 Պիտակներ
         ԱԱԾ սահմանապահ զորքեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb