ՀԳՀԾ-ի բանակցություններըն ընթանում են ուրանի հարստացման համտեքստում

Խմբագրական 19.04.2021   13:30   98

Իրանի և 4+1 խմբի միջև Վիեննայում ընթացող ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նոր փուլի բանակցությունների ֆոնին, որին առաջին փուլում և 2016 թ.-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց ի վեր, անուղակիորեն առաջին անգամ  մասնակցում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը, միջազգային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ապրիլի 11-ին վաղ առավոտյան Իրանի  Նաթանզի միջուկային էլեկտրամատակարարման  բաշխիչ ցանցում պայթյուն արձանագրվել: Նաթանզի միջուկային օբյեկտը նախկինում ևս  Իսրայելի կողմից կիբեր հարձակման էր ենթարկվել, որի արդյունքում մի քանի տարով հետաձգվեց Իրանի միջուկային գործողություննրը:

Իրանի կենտրոնական Նաթանզի ատոմակայանը, որտեղ իրականացվում է ուրանի հարստացում և ռադիոիզոտոպերի հետ կապված միջուկային այլ գործողություններ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հսկողության տակ գտնվող իրանական միջուկային օբյեկտներից մեկն է: 

Ավելի վաղ շուրջ 9 ամիս առաջ, կրկին այս միջուկային կարևոր օբյեկտը Իսրայլի գաղտնի գործակալների կողմից թիրապավորվել էր, այս անգամ պայթուցիկ նյութերի տեղադրմամբ, որի պայթյունի հետևանքով մեծ վնասներ էր հասցվել Նաթանզի ուրանի հարստացման սանտրիֆուգների համալիրին: Այս գործողության արդյունքում երկար ժամանակ կրկին դադարեցվեց Իրանի միջուկային գործունեությունը:

Ապրիլի 11-ին, Իրանը Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում տեղի ունեցած վթարից անմիջապես հետո կոշտ դիրքորոշմամբ Թեհրանը պաշտոնապես մեղադրել է Իսրայելին: Թեհրանը նաև հայտարարել է, որ  միջադեպին կպատասխանի համապատասխան միջոցներով:

Մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի միջև ընթացող  պրոքսի պատերազմի համատեքստում, սա առաջին անգամ չե որ Իսրայելը փորձում է Իրանի տարածքում հարվածել Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող թիրախներին: Իրանցի միջուկային գիտնականների սպանությունից բացի, Իսրայելը բազմիցս կիբերհարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների դեմ: 

Հատկանշական է, որ իսրայելացիները թիրախավորել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը  հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնել էր Իսրայել: Իսկ միաժամանակ  Թեհրանում այլ զարգացումներ էին տեղի ունենում կապված ՀԳՀԾ-ի բանակցությունների արդյունքների և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները մեղմելու քայլերի հետ:

Ավելին, New York Times թերթի  թղթակից Ռոնեն Բերգմանը ասել է.«Եթե ​​համատեղ գործողությունների նոր համապարփակ ծրագիր ստորագրվի, Իսրայելը կշարունակի իր գաղտնի պատերազմն Իրանի դեմ՝ կանխելու ՀԳՀԾ-ի շրջանակում ցանկացած համաձայնագրի իրականացումը: Փաստորեն,  սա Իսրայելի գաղտնի պատերազմն է Իրանի դեմ` համոզվելու համար, որ Թեհրանի միջուկային ծրագիր ոչ մի տեղ չի հասնի»: 

Պետք է նշել, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների նոր փուլը մեկնարկել է 10 օր առաջ, Վիեննայում, 4+1 խմբի և  Իրանի միջև: վիենայում կայանալիք բանակցությունների նոր փու:ի  նպատակն է ուղիներ գտնել Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման համար:

ՀԳՀծ-ի նոր փուլի բանակցություններում՝ Իրանի տրամաբանությունն այն է, որ  ամերիկացիները պետք է նախ չեղարկեն պատժամիջոցները, քանի որ նրանց նկատմամբ վստահություն գոյություն չունի, որովհետև ըստ իրանցիների ընկալման և մեկնաբանության Վաշինգտոնը 2016 թ.-ին  միակողմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնությունից: Սական Իրանի այս մեկնաբանությունը բխում է այն հանգամանքից, որ չնայած երկրի ներսում որոշ շրջանակների կտրուկ հանդիմանությանը միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերսկսման և ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածության հանգելուն, ցավալի փաստն այն է, որ Իրանը միջազգային շրջափակումների հետևանքով հայտնվել է տնտեսական և ֆինանսական աղետալի վիճակում և որից դուրս գալու միակ ռեալ միջոցը իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված խնդիրների կարգավորումն է, այլապես ոչ մի այլընտրանք չկա Իրանի առջև առաջիկա տարիներին բարելավելու իր տնտեսությունը և մուտք գործել միջազգային ֆինանսական և առևտրական անխափան և ընդունված նորմերով տնտեսական և առևտրական գործարքներին և միջազգային ու տարածաշրջանայիան զարգացման էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուծվածքների, տեխնոլոգիական համագործակցությունների նախագծերին:

Իրանը հայտարարել է, որ  միջուկային արդյունաբերության ոլորտում հասել է վստահելի մակարդակի և որ  ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացի մեկնարկը Նաթանզի միջուկային օբյեկտում պատասխանն է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված դիվերսիոն գործողություններին և ՀԳՀԾ-ի բանակցությունների ընթացքը խոչընդոտելու քայլերին: ՀԳՀԾ-ի բանակցություններից առաջ իրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կառավարությունը պետք է  չեղարկի պատժամիջոցները և վերադառնա ՀԳՀԾ-ով այդ երկրի ստանձնած պարտավորությունների գործադրմանը:

Սակայն, մինչ այժմ Բայդենի կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել Իրանի դեմ նախորդ վարչակազմի կողմից սահմանված լրացուցիչ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ: Իրանցի դիվանագետների մտապատկերում այնպիսի տպավորություն գոյություն ունի, որ ԱՄՆ-ի նախագահների փոփոխությամբ հնարավոր է որոշակի փոփոխություններ ևս տեղի ուենանա ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքանությունուններում,  որն անկասկած սխալ ընկալում է և դա բխում է ասիական մտածելակերպի և քաղաքական ընկալումների մտային խորապատկերից: 

Ինչևէ, ՀԳՀԾ-ի Վիեննայի բանակցություններում Իրանը պահանջում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից բոլոր պատժամիջոցների չեղարկում: Իսկ այդ շրջանակից դուրս որևէ այլ առաջարկ, ԻԻՀ կողմից ընդունելի չէ: Թեհրանը հայտարարել է, որ իր պատվիրակության մասնակցությունը   բանակցություններին, ինքնանպատակ չէ և Իրանը պատրաստ չե մինչև հավիտյան բանակցել 4+1 խմբի հետ, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կառավարությունը  շարունակում է  նախկին կառավարության որդեգրած պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատժամիջոցներին ու բանակցություններին, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ խամենին հայտարարել է. «Պատժամիջոցների վերաբերյալ հրապարակային ելույթներում, պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում կամ գրավոր կերպով, մենք ներակայացրել ենք ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, ուստի պարզ է, թե նրանք ինչ քայլեր պետք է ձեռնարկեն»:

ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պաշտոնյաները որոշել են բանակցել հենց այս քաղաքականությունն իրագործելու նպատակով: Մենք այդ կապակցությամբ ասելիք չունենք: Սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի բանակցությունները չձախողվեն, քանի որ դա վնաս է երկրին»:
Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ 60 տոկոս ուրանի հարստացման գործընթացն իրականացվում է խորհրդարանի ընդունած օրենքի համապատասխան:

Նախօրեին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Ալի Աքբար Սալեհին ասել է. «Մենք նպատակ չունենք 60 տոկոս հարստացված ուրանը որպես վառելիք օգտագործել Թեհրանի ռեակտորի համար: Այն նախատեսված է U 3O8 մեխանիզմների կառուցման համար, որի համար անհրաժեշտ է 60 տոկոս հարստացված ուրան»: Այս պահին երբ Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտը թիրախավորվել է Իսրայելի կողմից, Իրանը կարծում է որպես միակ ազդու խաղաքարտ, ուրանի հարստացման սպառնալիքի մեխանիզմով կարող է ամուր դիրքերից մասնակցել 4+1 խմբի հետ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին և գոնե եվրոպական կողմից պահանջեկ մեղմացնել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցները: իրանը նախկինում ևս այս մեխանիզմը բազմիցս կիրառել է ՀԳՀԾ-ի կողմերի հետ բանակցություններում, որի արդյունքը հանգել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ կիբեր ու կոշտ հարձակումներին: 

Հատկանշական է , որ ապրիլի 15-ին Վիեննայում Սեյեդ Աբբաս Արաղչին, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Մենք չենք ձգտում ժամանակատար և քայքայիչ բանակցություններ վարել Արևմուտքի հետ: Եթե բանակցությունները կառուցողական լինեն, մենք կշարունակենք, բայց եթե դրանք գնան դեպի քայքայում, մենք կդադարեցնենք բանակցությունները»:

Հիշեցնենք, որ ապրիլի 15—ին Հյուսիսա Ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներների հետ հանդիպման ընթացքում  ասել է, որ Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացման մասին հայտարարությունը սադրիչ քայլ է: Սա նշանակում է որ ԱՄՆ-ին և Երոպական եռյակը լրջորեն մտահոգված են Իրանի ուրանի հարստացման գործողություններով և կփորձեն այն կանխել բոլոր հնարավոր միջոցներով: 

Բելինքենի հայտարարությունը հետեւեց Եվրոպական Եռյակի կողմից հնչեցրած  մտահոգությունը՝  Իրանում ուրանի 60 տոկոս հարստացումը սկսելու կապակցությամբ քայլին: Վիեննայի բանակցություններից առաջ Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել Իրանում ուրանի 60 տոկոս հարստացման մեկնարկի մասին միևնույն ժամանակ նշելով, որ Նաթանզում լրացուցիչ 1000 ցենտրիֆուգ տեղադրելու Թեհրանի որոշումը կբարձրացնի Իրանի ուրանի  հարստացման կարողությունը, որը թերևս կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրման գործում: Ի ահարկէ Իրանը բազմիցս հայտարարել է որ իր միջուկային գործողությունները խաղաղանպատակ են և միտում չունեն միջուկայն զենք ատրադրել, ինչը իսլամի ուսոմումքների համաձայն հարամ է համարվում: 

Նշելով, որ Իրանը երկրներից ակնկալում է  դատապարտել Նաթանզում տեղի ունեցած սադրիչ գործողությունը, ի պատասխան Եվրոպական եռյակի հայտարաություններին Իրանի ԱԳ փոխնախարար  Արաղչին Վիեննայում ասել է . «Հարձակումը դատապարտեցին միայն Ռուսատսանն ու Չինաստանը: Իսկ Եվրոպական եռյակը ոչ միայն դրան չարձագանքեց, այլ ԱՄՆ-ի պատժամիջոցնբերի մասին քննարկումններում ավելացրեց կետեր, որոնք կասկածի տակ են դնում եվրոպացիների բարի կամքը»:
Վիեննայում տեղի ունեցած բանակցություններից հետո Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է,որ Իրանն ապացուցել է իր լրջությունը և այժմ հերթը Միացյալ Նահանգներինն է:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալուց ի վեր, Իրանն ապացուցել է իր լրջությունն ու հետապնդած նպատակը դիվանագիտությանը հետևելու հարցում»:

Համենայն դեպք  ապրիլի 15-ին Վիեննայում ավարտվեց ՀԳՀԾ-ի համատեղ նիստի երրորդ փուլը առանց որևէ արդյունքի: կողմերը շարունակում են սովորական հռետորաբանությունը միմյանց դեմ և շարունակվում են մեղադրանքների ու անվստահության հայտարարությունները: 

Իրանի պաշտոնյաներն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ին վերադառնալու պայմանը` այդ երկրի պարտավորությունների լիարժեք կատարումն է: ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը պետք է կասեցնի իր միջուկային կասկածելի գործողությունները վերջ դնի ուրանի հարստացմանը և նվազեցնի տարածարջանային հարցերում իր աղդեցությունը և թույլ տա վերահսկել իր ռազմական ու հրթիռային ծրագերեը: Մյուս կողմից Իսրայելը ասում է չի ընդունում Արևմուտքի ու Իրանի միջև ցանկացած համաձայնություն միջուկային հարցի և պատժամօջոցների չեղարկման խնդրի շուրջ:

Այն ինչ որ ներկայիս  դրությամբ ակնհայտ է, Իրանը շարունակում է իր  միջուկային գործողությունները և ուրանի հարստացման աշխատանքները, ԱՄՆ- պատրաստ չե չեղարկել Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները և Իսրայելը միջազգային բոլորի ջանքերը անտեսելով շարունակում է իր կիբեր հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների դեմ ու պրոքսի և հիբրիդ պատերազմը տարածաշրջանում: Իրանը հեռանալով արևմուտքից, ավելի է մոտեցել Չինաստանին և ռուսաստանին և փորձում է նրաց օգնությամբ դիմակալել ԱՄՆ-ի ու Իսրայելի ցանկացած հակաիրանական քայլերը տարածաշրջանի և միջազգային ասպարեզում: Գնալով Իրանի և Արևմուտքի դիմակայության կծիկը ավելի բարդանում: 

Թվում է փակուղին շարունակվում է և գնալով ավելի է նեղանում դիվանագիտական ու բանակցային գործընթացի ճանապարհը դեպի անորոշ ապագա: 

Սահակ Շահմուրադյան

Լրագրող, քաղաքական մեկնաբան


 Պիտակներ
         Սահակ Շահմուրադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb