ՀԳՀԾ-ի անդամներն ընդգծել են Միջուկային համաձայնագրի պահպանման և լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

Աշխարհ 02.09.2020   10:19   36

Այս հանդիպումը համաձայնագրի անդամ պետությունների բանակցությունների առաջին փուլն էր,ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ փորձից հետո:
Հանդիպումը վարում էր ԵՄ փոխարտգործնախարար Հելգա Շմիդը։ Նա թվիթում գրել է, որ չնայած «ներկայիս մարտահրավերներին, ՀԳՀԾ-ում մնացած անդամները միավորված են միջուկային գործարքը պահպանելու գաղափարի շուրջ և այն ամբողջությամբ իրագործելու միջոց գտնելու հարցում»:
Երեքշաբթի օրը ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատե ղ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ՀԳՀԾ-ի կողմերը «ձգանի մեխանիզմ»-ն ակտիվացնելու ԱՄՆ-ի ջանքերն անարդյունավետ են համարում:
Անդրադառնալով Իրանի հետ ֆինասնական փոխանակումների INSTEX մեխանիզմին, Էրաղչին նշել է. «Այս մեխանիզմը Իրանի սպասելիքներից շատ ավելի պակաս արդյունավետ է եղել»:

Նշելով, որ Եվրոպան նույնպես ընդունում են INSTEX - ի թույլ կողմերը, Էրաղչին հավելել է. «Եվրոպացիները հայտարարել են, որ աշխատում են մի քանի ծրագրերի վրա մեխանիզմի արդյունավետությունը բարձրացնելու համար, բայց Իրանը հույս չունի, որ այդ քայլերն արդյունավետ կլինեն»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb