ՀՖՖ-ն նոր տեղեկություն է ստացել «Տորպեդո»-«Մասիս» խաղի վերաբերյալ

Սպորտ 09.01.2020   11:00   592
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»-«Մասիս» խաղի վերաբերյալ:

Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, ունենալով իրական հնարավորություն կանխորոշելու «Տորպեդո»-«Մասիս» հանդիպման խաղի ելքը, դիտավորությամբ կանխորոշել են վերոնշյալ խաղի ելքը՝ հօգուտ «Տորպեդո» թիմի:

ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Մասիս» ՖԱ փաստացի ղեկավար, Լատվիայի հանրապետության քաղաքացի Կիրիլս Պավելի Գրիգորովսը նույն ակումբի ֆուտբոլիստներ Ալեքսեյ Ռոմանի Կուչինին և Ռենան Հեկտոր Ալվես Սալդանահին ակումբների խաղի արդյունքների վրա ազդելու նպատակով, առաջարկել է տալ կաշառք և համաձայնության գալով Ա. Կուչինի հետ՝ խաղի ընթացքում հրահանգել 2 գոլից ավել բաց թողնելու անհրաժեշտության վերաբերյալ: Դրանից հետո Ա. Կուչինն իր գործողություններով կանխորոշել է խաղի ելքը ձեռնտու՝ 0:3 հաշվով՝ հօգուտ «Տորպեդո»-ի:

2019 թվականի նոյեմբերի 4-ին Կ. Գրիգորովսը և Ա. Կուչինը քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Վերջիններիս հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon