ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում

Սպորտ 24.07.2020   10:45   758

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը:

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվելու համար:

Ընտրված թեկնածուները հնարավորություն կստանան, որպես փորձաշրջան, ներգրավվելու Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների ընթացքում իրականացվող մասնագիտական և կազմակերպչական աշխատանքներին, իսկ լավագույնները՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում իրականացվող աշխատանքներին:

Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Դիմելու համար պետք է մինչև հուլիսի 31-ը hr@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրականը՝ վերնագրում նշելով զբաղվածության նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լուսանկարիչ, օպերատոր):

Եղե՛ք ակտիվ և օգտագործե՛ք իրադարձությունների կիզակետում լինելու բացառիկ հնարավորությունը:  



 Պիտակներ
         ՀՖՖ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb