ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերը՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում

Սպորտ 26.11.2019   15:01   396
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն էով դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ:

Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈՒԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, ով մասնակցել է նոյեմբերի 12-ին գումարված նիստին:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հրաչյա Ղամբարյանը ներկայացրեց կոմիտեի կազմը, պատմեց կոմիտեի նիստի մանրամասների և աշխատանքային հեռանկարների մասին.

«Կոմիտեի նախագահը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին է, նախագահի տեղակալը՝ Բորիսլավ Միխայլովը, առաջին փոխնախագահը Պավել Չեբանուն է, երկրորդը՝ Դեյան Սավիչևիչը, երրորդը՝ Լուիշ Ֆիգուն: Կոմիտեի մեջ ընդգրկված են նաև Խոսե Մոլինան, Մարկո Պանտելիչը, Օլեգ Պրոտասովը, Միխայ Ստոյկիցան, իսկ աշխատանքներին մասնակցում են նաև Եվրոպական ակումբային ասոցիացիաների ներկայացուցիչ Էմիլիո Բուտրագենիոն, Եվրոպական լիգաների ներկայացուցիչ Պեդրո Պրոենսան և հատուկ խորհրդական Ռոբերտո Ռոսետին: Ինչպես տեսնում եք, կոմիտեի գործունեությանը մասնակցում են ֆուտբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող անձինք, ուստի ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՖՖ առաջին ներկայացուցիչը եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկում: 

Նիստի սկզբում բացման խոսքով հանդես Լևան Կոբիաշվիլին։ Քննարկվեցին ֆուտբոլային աշխարհին վերաբերող մի շարք հարցեր՝ ֆուտբոլ խաղի կանոնները, մրցումների անցկացումը, կրթությունը, ֆուտբոլիստների տրանսֆերային նոր քաղաքականության մշակումը, ֆուտբոլի զարգացումն ու կանանց ֆուտբոլը։

Ես հանդես եկա Հայաստանում փորձնական տարբերակով անցկացված Еlite Youth Academy ծրագրի մասին ամփոփիչ զեկույցով, ինչպես նաև մասնակցեցի ֆուտբոլային մի շարք հիմնախնդիրների մասին քննարկումներին։ Հուսով եմ, որ այս պաշտոնում աշխատելիս կկարողանամ նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon