ՀՖՖ 6 անդամների անդամությունը կասեցվել է

Սպորտ 26.01.2021   10:56   47

Հունվարի 25-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա էին 13-ը:

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումն էր:

Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը:

Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեցին բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը, որոնց կարող եք ծանոթանալ ստորև.

Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ի՝ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմքերից մեկը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՖՖ 9 անդամների դիմումն է, որով օրակարգային հարց է առաջարկվել, ի թիվս ՀՖՖ այլ անդամների, կասեցնել Դիլիջան ֆուտբոլային ակումբ ՓԲԸ անդամությունը ՀՖՖ-ին։ Տվյալ դիմում-պահանջը ստորագրել է նաև Դիլիջան ֆուտբոլային ակումբ ՓԲԸ-ն, դրանով հաստատելով իր ցանկությունը և տալով համաձայնություն ՀՖՖ-ին իր անդամությունը կասեցնելու հարցի վերաբերյալ: Ուստի, կարելի է եզրակացնել, որ ԴՖԱ ՓԲԸ հրաժարվում է ՀՖՖ իր անդամությունից՝ ցանկություն չունենալով այլևս անդամակցել ՀՖՖ-ին: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի՝ ԴՖԱ ՓԲԸ այդ ցանկությունն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնի 2020-2021 ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո, իսկ մինչ այդ, հիմք է ծառայում նաև Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի “Դ”, և “Ը” ենթակետերի խախտումը, նույն հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Կանոնադրության 17-րդ հոդվածի 1-ին կետը:

Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 17-րդ հոդվածի 4-րդ կետի և  16-րդ հոդվածի 1-ին կետի Գ ենթակետի խախտումները, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը:

Էրեբունի ՍԱ ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Գ և Դ ենթակետերի խախտումները,  ինչպես նաև  17-րդ հոդվածի 1-ին կետը:

Սևան ՖԱ ՍՊԸ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացելՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Զ և Դ ենթակետերի խախտումները, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը:

Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 17-րդ հոդվածի 4-րդ կետի և 16-րդ հոդվածի 1-ին կետի Գ ենթակետի խախտումները, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը։

Դովեղ ՖԱ ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Գ ենթակետի խախտումը, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը։

Քննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը ՀՖՖ-ին՝ ձայների հետևյալ հարաբերակցությամբ՝

Դիլիջան ՖԱ ՓԲԸ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Էրեբունի ՍԱ ՀԿ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Սևան ՖԱ ՍՊԸ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Գագիկ Աղբալյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան,), 1 ձեռնպահ (Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Դովեղ ՖԱ ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 2 դեմ (Հայկ Ղազազյան, Գագիկ Աղբալյան)

Օրակարգի երրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն էր՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:


 Պիտակներ
         ՀՖՖ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb