Հետծննդաբերական դեպրեսիա տղամարդկանց մոտ

Հոգեբանական 29.05.2020   21:45   649

Հայտնի փաստ է, որ շատ մայրեր հետծննդաբերական դեպրեսիա են ունենում, իսկ ի՞նչ կասեք հայրերի մասին…

Վերջերս Ամերիկայում իրականացված հետազոտության համաձայն՝ հայրերի 10%-ը երեխայի ծնվելուց առաջ կամ հետո ունենում է դեպրեսիա:

Բոլորը գիտեն, որ կանանց հորմոնները հաճախ են փոփոխվում հղիության ընթացքում և դրանից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնների փոփոխություն տեղի է ունենում նաև հայրերի մոտ:

Սակայն մեղքը բարդել միայն հորմոնների վրա, սխալ է: Շատ տղամարդիկ սովոր են իրենց կողակցի ուշադրությանը, որը փոխվում է, երբ ծնվում է երեխան: Եվ եթե մայրերը կապվում են երեխայի հետ շատ արագ, ապա հայրերի դեպքում կարող է ժամանակ պահանջվել: Հայրերը, այսպես ասած, իրենց երրորդական են զգում այդ ընթացքում: Հայրերի մոտ դեպրեսիայի առաջացման պատճառներից է նաև ճնշումը, որը նրանք զգում են երեխայի հետ կապված ծախսերի պատճառով: Նորաթուխ ծնողները հիմնականում ունենում են քնի և սեռական կյանքի պակաս, ինչը չի կարող չանդրադառնալ նրանց տրամադրության վրա:

Դեպրեսիայի նախանշանները տարբեր են կանանց և տղամարդկանց մոտ: Սակայն տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող նշաններից են՝

  • բարկություն, ագրեսիա 

  • հետաքրքրության նվազում աշխատանքի կամ սիրելի զբաղմունքի նկատմամբ

  • անընդհատ աշխատելու ցանկություն 

  • տխրության զգացողություն, հուսահատություն

  • միայնակ մնալու ցանկություն

Ի դեպ, այն տղամարդիկ, որոնք նախկինում ունեցել են դեպրեսիա, առավել հակված են հետծննդաբերական դեպրեսիայի:

Աղբյուրը` doctors.am



 Պիտակներ
         դեպրեսիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb