Հետազոտողները հայտնաբերել են պատմության ամենահարուստ մարդուն

Աշխարհ 02.06.2020   21:45   1521

Հետազոտողները ամերիկյան Հյուսիսարևմտյան համալսարանի պատկերասրահում ներկայացրել են «Կատալոնյան ատլաս» միջնադարյան ձեռագրի վերարտադրությունը, որում, ըստ գիտնականների, պատկերված է պատմության ամենահարուստ մարդը, հայտնում է Live Science-ը:

Քարտեզը ստեղծել են 1375 թվականին Մայորկա միջերկրյածովյան կղզում, որն այժմ Իսպանիայի կազմում է: Կոմպոզիցիայի կենտրոնում՝ առևտրական ուղիների խաչմերկում, պատկերված է արևմտաաֆրիկյան թագավոր Մանսա Մուսան, որի ձեռքում ոսկե մետաղադրամ է:

IX դարի առաջին կեսին Մանսա Մուսան մոտ 30 տարի Մալի միջնադարյան պետության ղեկավարն է եղել: Ցուցահանդեսի կազմակերպիչ Քեթլին Բիքֆորդ Բերզոկի խոսքով՝ Մուսան լիովին վերահսկում էր տարածաշրջանում ոսկու արդյունահանումը, իսկ այդ վայրերի ազնիվ մետաղն ամենամաքուրն էր համարվում, հետևաբար շուկայում ամենապահանջվածը:

«Դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկը նման հարստություն ունենա», - ասել է Բերզոկը:

IX դարում Մալիի ոսկին օգտագործվում էր դինարների հատման համար, որն այդ ժամանակ գերիշխող արժույթ էր: Այդ ժամանակների արաբական տեքստերի բովանդակության վերծանումը հաստատում է, որ մետաղադրամները  պատրաստվել են Մուսայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից արդյունահանվող ոսկուց:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb