Հետախուզվող տղամարդը հանձնվել է Վալերիյ Օսպիյանի հետ բանակցելուց հետո

08.06.2019   13:56   208
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։

Նշված վայր են մեկնում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկաններին չէր հաջողվում բանակցությունների արդյունքում Մ. Գևորգյանին ինքնակամ հանձնվել ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի և դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Որոշ ժամանակ Վ. Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարում Մ. Գևորգյանի հետ, ով էլ ինքնակամ հանձնվում է։ Վերջինը տեղափոխվում է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Մ. Գևորգյանը հետախուզվում է մայիսի 30-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի 10-րդ տանը նռնակների գործադրմամբ սպանություն և սպանության փորձ կատարելու փաստով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վալերիյ Օսպիյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon