Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Հրատապ 25.03.2020   12:30   526

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

 Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։

Նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։



 Պիտակներ
         Գագիկ Բեգլարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon