Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Իրադարձային 03.06.2020   12:06   123

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 59-այա Յուրի Բեգլարյանի նկատմամբ։

Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ հետախուզվող Յու. Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։

 

 



 Պիտակներ
         Գագիկ Բեգլարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb