Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
(Խորհրդատվական ծառայություններ-կազմակերպության ընտրություն)
Երկիր` Հայաստանի Հանրապետություն
Ծրագրի անվանումը` «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»
Պայմանագրի անվանումը` «Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն»
Ծրագիր No.: P175023
Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` CR5/AF/CQS/B-C/001-21
1. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի ծախսերը հոգալու համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել խորհրդատվական ծառայությունների իրականացման համար` «Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR5/AF/CQS/B-C/001-21:
2. Խորհրդատվական ծառայությունները ներառում են.
Խորհրդատուն պետք է վերահսկի աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքը մինչև վերջիններիս ամբողջական ավարտը և Պատվիրատուի կողմից Ծրագրի վերջնական ընդունումը:
Բոլոր իրականացրած աշխատանքները պետք է համապատասխանեն ճարտարապետական և ինժեներական նախագծերին և տեխնիկական մասնագրերին, շինարարական աշխատանքների համապատասխանությունը շինարարության տեղական օրենքներին, գործող նորմերին և ստանդարտներին, կանոններին և կարգավորումներին, ինչպես նաև Խորհրդատուն պետք է վերահսկի բնապահպանական խնդիրներին ներկայացվող պահանջների ապահովումը: Աշխատանքների ավելի մանրամասն նկարագիրը և այլ պայմանները ներկայացված են կից` տեխնիկական առաջադրանք բաժնում։ Աշխատանքների իրականացման ակնկալվող ժամանակահատվածը քսանչորս (24) ամիս է։
3. Սույնով ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը («Պատվիրատու») հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին («Խորհրդատուներ») ներկայացնել հետաքրքրության հայտը վերոնշյալ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Նշված ծառայությունները տրամադրելու նպատակով շահագրգիռ Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ (կազմակերպության մասին տեղեկատվություն, նմանատիպ ծառայությունների տրամադրման փորձ, նկարագրություն, ծառայությունների տրամադրման հնարավորություն, բրոշուրներ և այլն):
4. Կարճ ցուցակի կազմման չափանիշներն են՝
- Խորհրդատուի ընդհանուր աշխատանքային փորձը շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ոլորտում վերջին 5 տարիների ընթացքում;
- Վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ պայմանագրերի իրականացում, որոնց շրջանակներում կազմակերպությունը իրականացրել է (բարեհաջող ավարտված) ընդհանուր ծավալով (առավելագույնը 2 պայմանագիր) առնվազն 4000քմ մակերեսով հասարակական և բնակելի նշանակության շենքերի վերակառուցման և/կամ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն:
Հիմնական փորձագետների աշխատանքային ինքնակենսագրությունները չի ներկայացվում, քանի որ դրանք տվյալ փուլում չեն գնահատվում։
5. Խորհրդատու ընկերությունների ուշադրությունն ենք հրավիրում Համաշխարհային բանկի` «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] («Գնումների կանոնակարգեր»), III-րդ Բաժնի 3.14, 3.16 և 3.17 կետերի վրա, որով սահմանվում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
6. Խորհրդատու ընկերությունները կարող են համագործակցել միմյանց հետ՝ իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով։ Այս դեպքում անհրաժեշտ է հստակ նշել համագործակցության ձևը՝ Համատեղ ձեռնարկություն (ՀՁ) և/կամ ենթախորհրդատու։ Պայմանագրի ողջ իրականացման ընթացքում Համատեղ ձեռնարկության բոլոր անդամները համապարտ պատասխանատվություն են կրում, եթե վերջիններս ընտրվեն:
7. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի` Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] («Գնումների կանոնակարգեր») 7.11 կետում սահմանված «Կազմակերպության որակավորման վրա հիմնված ընտրություն» (CQS) ընթացակարգին համաձայն:
8. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված հասցեով աշխատանքային օրերին` 09:00-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում։
9. Հետաքրքրության հայտը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով, էլեկտրոնային Adobe PDF և Word տարբերակներով՝ ստորև նշված հասցեով, ոչ ուշ քան 2021թ-ի Մարտի 15-ը: Հետաքրքրության հայտում պետք է հստակ նշված լինի «Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR5/AF/CQS/B-C/001-21:
ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
Երվանդ Էլիբեկյան, Տնօրեն
Կոմիտասի 49/4, ք․Երևան 0051, ՀՀ (5-րդ հարկ)
Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37
Էլ. հասցե` info@healthpiu.am, kristine.ghambaryan@healthpiu.am
Վեբկայք` www.healthpiu.am
Նմանատիպ նյութեր