Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ «Շառլոտ» կաբարե-ակումբում

Իրադարձային 13.08.2019   14:02   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 12-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքիփաստով։

Ինչպես հակտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը «աջից 9-րդ կողի կոտրվածք» և «ճակատի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումներով իրենց մոտ էտեղափոխել 2 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Զովունի գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Արտակ Ա-ն է և 26-ամյա Առաքել Ա-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 00;45-ի սահմաններում Արտակ և Առաքել Ա-երին ծեծի են ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Արտեմ Մ-ն, 39-ամյա Սպարտակ Ս-ն և 28-ամյա Արսեն Բ-ն։ Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ ձևով նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» կաբարե-ակումբում։ Կասկածյալներից Արտեմ Մ-ն և Սպարտակ Ս-ն նշվաշ ակումբի սրահի պատասխանատուներն են, Արսեն Բ-ն նշված ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կաբարե-ակումբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon