Հերոսական դրվագներ տանկային մարտերից

Իրադարձային 07.10.2020   21:30   60

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը»:



 Պիտակներ
         տանկային մարտեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb