Հերման Գյորինգը ժողովրդավարության մասին

Մտորման համար 21.11.2020   22:15   856

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ արդեն բանտում գտնվող Հերման Գյորինգը հարցազրույց է տալիս հոգեբան Գուստավ Գիլբերտին։

«Մարդիկ, իհարկե, պատերազմ չեն ուզում։ Ինչո՞ւ պիտի ֆերմայից մի հիմար ռիսկի ենթարկի իր կյանքը, երբ լավագույնը, որ նա կարող է ստանալ պատերազմից այն է, որ մի կտոր բաժինով կվերադառնա իր ֆերման։ Իհարկե ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Իհարկե, ոչ ոք պատերազմ չի ուզում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Անգլիայում, ո՛չ Ամերիկայում և ոչ էլ նույնիսկ Գերմանիայում։ Դա հասկանալի է։ Բայց, ի վերջո, քաղաքականությունը որոշում են երկրի առաջնորդները։ Իսկ ստիպել ժողովրդին պաշտպանել քաղաքականությունը ոչինչ չարժե։ Եվ կարևոր չէ, թե ինչ է դա՝ ժողովրդավարություն կամ ֆաշիստական դիկտատուրա, խորհրդարան, թե կոմունիստական դիկտատուրա», - ասում է Գյորինգը։

Սրան Գիլբերտը հակադարձում է․ «Բայց ժողովրդավարությունը մի տարբերություն ունի։ Ժողովուրդը հնարավորություն ունի արտահայտվել իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Եվ ԱՄՆ-ում միայն Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել»։

Հետևում է Գյորինգի պատասխանը․ «Դա, իհարկե, հրաշալի է, բայց անկախ այն հանգամանքից նրանք ձայն ունեն, թե չունեն, ժողովրդին միշտ կարելի է ենթարկեցնել։ Դա շատ հեշտ է։ Պետք է պարզապես ասել ժողովրդին, որ նրա վրա հարձակվում են։ Ու միևնույն ժամանակ պացիֆիստներին մեղադրել հայրենասիրության բացակայության ու այն բանի համար, որ երկիրը վտանգի են ենթարկում։ Դա բոլոր երկրներում էլ աշխատում է»։


 Պիտակներ
         Հերման Գյորինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb