Heritage․Հայաստանին պետք են դատաիրավական ոլորտի բարելավումներ ու կառավարման ամբողջականություն

Քաղաքական 25.03.2020   11:00   639

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ Heritage հիմնադրամը հրապարակեց իր «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը, որտեղ, հենվելով տարբեր ցուցանիշների վրա,  վերլուծում է Հայաստանի և աշխարհի երկրների տնտեսական ազատության մակարդակը

Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցացունիշով, ասում է Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը: Եվրոպական մայրցամաքում, ըստ զեկույցի, Հայաստանը 18-րդ տեղում է: Երկրի ցուցանիշներն ավելի բարձր են միջին եվրոպական և աշխարհի ցուցանիշներից:

Հայաստանն ընդգրված է «հիմնականում ազատ» երկրների ենթախմբում, որտեղ հետխորդային երկրներից են նաև Վրաստանը՝ 12-րդ, Լիտվան՝ 16-րդ և Լատվիան՝ 32-րդ տեղերում: Միացյալ Նահանգները ևս այս ենթախմբում է՝ զբաղեցնելով, ըստ Heritage հիմնադրամի, 17-րդ տեղը, իսկ աշխարհի ամենաազատ տնտեսություն ունեցող երկիրն է Սինգապուրը:

Հայաստանի մասին զեկույցում նշված է, որ վերջին 15 տարիների ընթացքում տնտեսական ազատության ցուցանիշը մեծ մասամբ եղել է կայուն ՝ փոքր տատանումներով «հիմնականում ազատ»՛ և «չափավոր ազատ» ենթախմբերի միջև:

Անցած տարվա ընթացքում երկիրն առաջընթաց է գրանցել մոտ երեք կետով, որն ըստ զեկույցի, արդյունք է հարկահանության ոլորտի ցուցանիշների զգալի բարելավմանը:

Այսօր կառավարությունը իրականացնում է կառուցվածքային բարեփոխումներ, ջանքեր գործադրում արտահանման և օտարերկրյա ներդրումների խրախուսման ուղղությամբ: Հետագա առաջընթացի համար, ըստ զեկույցի, անհրաժեշտ է կենտրոնանալ դատաիրավական ոլորտի արդյունավետության բարելավման և պետական կառավարման համակարգի ամբողջականության վրա:

Այս ցուցանիշները սակայն արտոցոլում են նախորդ տարվա զարգացումները և հաշվի չեն առնում Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված կացությունը, տնտեսական շարունակական անկումն ու ճգնաժամը:

Այսօր շատ երկրներ, նեռարյալ ԱՄՆ-ը և ԵՄ անդամ երկրները, քննարկում են համաճարակի տնտեսական վնասների նվազեցման ծրագրեր: Բացառություն չէ նաև Հայաստանը, ուր այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Նախաձեռնության նպատակն է օժանդակումը առանձին տնտեսավարողներին կորոնավիրուսի հետևանքով հնարավոր կորուստների նվազեցման հարցում և ձեռներեցների համար ժամանակ շահելու հնարավորության ստեղծումը՝ նոր իրականությանը հարմարվելու համար:



 Պիտակներ
         Heritage


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon