Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Արսենալին»

Սպորտ 01.09.2020   10:51   66

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խզել է պայմանագիրն «Արսենալի» հետ և  հիմնական  պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ, շնորհակալություն է հայտնել արդեն իր նախին թիմին։

«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ վերջին մեկուկես տարում։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու և վստահելու համար։

Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի և  Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։
Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը և երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,-  ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
 



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb