Հենրիխ Մխիթարյանը նոր վնասվածք է ստացել

Սպորտ 09.01.2020   10:09   680
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել: Այդ մասին հայտնում է իտալական Corriere dello Sport-ը:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իտալիայի առաջնության անցած տուրի «Ռոմա» - «Տորինո» խաղում տանտերերի հայազգի ֆուտբոլիստը հյուրերի կիսապաշտպան Մեյտեի հետ պայքարում վնասել է ձախ ազդրի մկանը: Դա հաստատվել է բուժզննման ժամանակ:

Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգման համար, սակայն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի խաղերը: Նշենք, որ «Ռոման» հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 12-ին, երկրի գործող չեմպիոն «Յուվենթուսի» հետ:



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon