Հենրիխ Մխիթարյանը նախընտրում է Ֆոնսեկայի ֆուտբոլը

Սպորտ 27.03.2020   20:15   530

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, անդրադարձել նախկին և ներկա մարզիչներին:

«Էմերիի և Ֆոնսեկայի ֆուտբոլային փիլիսոփայությունը շատ տարբեր է: Ես ինձ «Ռոմա»-ում առավել հարմարավետ եմ զգում, քանի որ թիմը լավ է խաղում և ինձ համապատասխանում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է անգլիական The Time-ը:

Հայ կիսապաշտպանի խոսքով` ինքը նախընտրում է Ֆոնսեկայի ֆուտբոլը, այն ավելի հարձակողական ֆուտբոլ է: «Ապագայիս վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դեռևս չգիտենք, երբ ենք սկսելու նորից խաղալ: Ֆուտբոլն արագ փոփոխությունների է ենթարկվում, և մեկ այստեղ ես, մեկ` այլ տեղում»,-ասել է նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիային՝ նա շեշտել է որ շատ բան անել հնարավոր չէ, պետք է մնալ տանը` սպասել ստեղծված իրավիճակի լուծմանը:

Մխիթարյանը հիմնականում տանն է և բոլորին հորդորել է մնալ տանը:



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon