Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին

Սպորտ 07.10.2020   18:37   31

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է հավաքականին:

Այս մաիսն հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն միացել է թիմին և այսօր անցկացրեց առաջին մարզումը:

Ավելի վաղ, հոկտեմբերի 5-ին ՀՖՖ տեղեկացրել էր, որ հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը: Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների, մարզչական, ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի թեստավորումով: Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը:



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb