Հենրիխ Մխիթարյանը մասնակցի «Բոլոնիայի» դեմ խաղին

Սպորտ 05.02.2020   10:30   710

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից և կարող է մասնակցել Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը:

Իտալական պարբերականները տեղեկացնում են, որ Մխիթարյանն արդեն մարզվում է թիմի հետ և պատրաստ է հայտնվել «Բոլոնիայի» դեմ խաղի հայտացուցակում:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի առաջնության 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում:



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon