«Հենդերսոնի ալիքներ» կամուրջը Սինգապուրում

Art News 09.09.2020   22:00   2520

Մի քանի զարմանալի կամուրջներ կան Սինգապուրում, որոնցից մեկը խորհրդանշական «Հենդերսոնի ալիքներ» անվանումն է կրում ու Հենդերսոն ռոուդ խճուղու մի մասն է։ 274 մետր երկարություն ունեցող հետիոտնային կամուրջը կապում է երկու այգիները՝ Տելոկ Բլանգա Հիլլն ու Մաունթ Ֆաբերը։ Կառուցվածքային տեսանկյունից Հանդերսոնի կամուրջը առանձնակի յուրահատկություններ չունի։ Նրան ճանաչում է բերել յուրահատուկ դիզայնը։

Կամուրջի հիմնական դեկորատիվ տարրը ալիքաձև մետաղե կառուցվածքն է, որը կամուրջի վրա յոթ հարմարավետ որմնախորշ է ձևավորում։ Դրանցում նստարաններով ու սեղանիկներով հանգստի հիանալի գոտիներ են կառուցվել։

Գետով հիանալու ու նկարվելու համար այս շրջանում ավելի լավ տեղ դժվար է գտնել։ Ներսից դեկորատիվ կառույցը բնական փայտից գեղեցիկ հարդարանք ունի, իսկ արտաքինից այն գիշերային լուսավորության սարքավորումներով է զինված։ Բացման պահից մինչ օրս կամուրջը սիրահարների սիրելի վայրերից է, իսկ նորապսակներն անպայման այցելում են այստեղ հարսանեկան ալբոմի լուսանկարներ անելու համար։

Կամուրջը բացվել է 2008 թվականին։ Այն լոնդոնյան IJP ճարտարապետական բյուրոյի ու սինգապուրյան RSP Architects Planners բյուրոյի և Ingenieros PTE Ltd ինժեներական ընկերության համատեղ աշխատանքի արդյունք է։

Կամուրջը երկու շատ գեղեցիկ այգիներ է միացնում և իր ոչ ստանդարտ կառուցվածքի շնորհիվ հիանալի ներդաշնակվում է շրջակա տեսարանի հետ։ Պետք է նշել, որ «Հենդերսոնի ալիքները» Սինգապուրի ամենաբարձր կամուրջն է՝ 36 մետր։ Նրանք, ովքեր ուզում են զբոսնել այստեղ, պետք է նկատի առնեն, որ մոտոցիկլետներն ու հեծանիվներն այստեղ արգելված են։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր կամուրջներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb