ՀԴԲ-ն և Նյու Յորքի ոստիկանությունը հարձակման մասին նախազգուշացրել են Կապիտոլիումի ոստիկանությանը

Աշխարհ 11.01.2021   15:24   33

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Նյու Յորքի ոստիկանության վարչությունը նախազգուշացրել են Կապիտոլիումի ոստիկանությանը հնարավոր անկարգությունների մասին՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների բողոքների ժամանակ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:

Նշվում է, որ ՀԴԲ աշխատակիցները նույնիսկ հանդիպել են մեկ տասնյակից ավելի ծայրահեղականների, որոնք արդեն գտնվում էին հետաքննության տակ և ցանկանում էին մասնակցել բողոքի ցույցերին՝ թույլ չտալու համար նրանց մեկնել Վաշինգտոն:

Բացի այդ, ՀԴԲ-ն և դաշնային, տեղական և նահանգային մակարդակների գործընկերները հավաքում և տվյալներ էին փոխանակում`նախապատրաստվելով տարբեր ծրագրված գործողությունների:

Նյու Յորքի ոստիկանությունն իր հերթին, ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից մի քանի շաբաթ առաջ, հետախուզական տեղեկատվություն է ուղարկել երկրի իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ Կապիտոլիումի ոստիկանությանը՝ սոցցանցերում սպառնալիքների ու բռնի հռետորաբանության նկարագրությամբ, այդ թվում կապված հանրահավաքի հետ։

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ցույցի էին հավաքվել Վաշինգտոնում և գրոհ կազմակերպել Կապիտոլիումի վրա, որտեղ Բայդենի նախագահությունը հաստատելու նիստն էր ընթանում: Անկարգությունների ընթացքում զոհվել է հինգ մարդ:


 Պիտակներ
         Կապիտոլիում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb