ՀԾԿՀ պարզաբանումը համացանցի վերաբերյալ վիճահարույց նախագծի մասին

Իրադարձային 21.10.2019   12:52   53
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական տվյալների բացահայտման, նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների վերաբերյալ:

Այս կապակցությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի: Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով (49-րդ հոդված): Հիշյալ կարգավորումը կիրառելի է լինելու նաև նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ:

Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման և օրենքով նախատեսված հիմքերի պարագայում իրավապահ մարմիններին դրանց հասանելի դարձվելու դեպքերում՝ այդ հարաբերությունների հստակեցմամբ:

Նախագիծը մշակվել է օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում, այն է՝ ընդունել կարգավորման ենթակա անձանց համար արխիվների պահպանման ստանդարտներ, սահմանել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։

Խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը, ԵՄ անդամ մի շարք պետությունների (այդ թվում՝ Չեխիայի, Լատվիայի և Միացյալ Թագավորության) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավական կարգավորումները։

Տարընկալումներից խուսափելու նպատակով, կարևոր է նկատի ունենալ, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում):

 Հանրային քննարկումների մասով.

Հանձնաժողովը, որպես կոլեգիալ ինքնավար մարմին, իր բոլոր որոշումներն ընդունում է դռնբաց նիստերի միջոցով՝ նախապես քննարկելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նորմատիվ կարգավորումների ընդունման դեպքում նշվածին գումարվում են հանրային լայն քննարկումներ, որոնք հաջորդում են ակտի անմիջական հասցեատերերի հետ քննարկումներին:

Խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է ավելի քան 170 ինտերնետ ծառայություններ մատուցող անձանց (օպերատորների), ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննարկմանը։ Վերջիններիս կարծիքները ստանալուց, ամփոփելուց և նրանց հետ անհրաժեշտ քննարկումներն ավարտելուց հետո լրամշակված նախագիծն անցնելու է առավել լայն հանրային քննարկման փուլ, այդ թվում՝ տեղադրվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ինտերնետային կայքում (www.e-draft.am), հանձնաժողովի պաշտոնական www.psrc.am կայքում:

Ամփոփելով, հայտնում ենք, որ նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների և հնարավոր  ընդունման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, հանձնաժողովը բաց է նախագծի վերաբերյալ ցանկացած կառուցողական առաջարկության ու դիտողության քննարկման համար և նախաձեռնված գործընթացում ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon