ՀԾԿՀ նախագահը` գազի գնի հնարավոր թանկացման մասին

Իրադարձային 27.06.2019   13:47   328

«Ես չունեմ նման տեղեկատվություն, մամուլը կարդացել եմ, բայց թե որտեղից են վերցրել, չեմ կարող ասել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի, հունվարի 1-ից գազը թանկանալու է նաև ներքին սպառողների համար:

«Փոխվարչապետ Մհեր Գևորգյանի գլխավորությամբ բանակցությունները դեռևս ընթանում են, որևիցե նորություն այս պահին դեռ չկա: Մեկ ամիս առաջ «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել քննարկել ենք գազամատակարարման սխեման, սպասվող ներդրումային ծրագրերը մինչեւ է 2030թ.»,– հայտնել է Բաղրամյանը։

Հարցին, թե մինչև այս պահը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերանայել է հաստիքացուցակը, Բաղրամյանն ասաց. «Ենթաօրենսդրական ակտ ենք ընդունել, որն իրենց հնարավորություն է ստեղծում որոշակի օպտիմալացում անել հաստիքացուցակի: Այս պահին կոնկրետ քայլ արել են, թե` ոչ, դժվարանում եմ ասել:  Նախնական գնահատականներով շուրջ 1000 աշխատակցի կրճատման մասին է խոսքը առաջիկա 5 տարում»։



 Պիտակներ
         ՀԾԿՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb