ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

Իրադարձային 15.09.2020   09:35   36

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի  ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: 

 ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք  են կատարում՝  աջակցելու  լիբանանցիներին և  լիբանանահայությանը:

«Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց  բնակարաններ,  հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:  Բեյրութի պայթյունը  մարդկային, տնտեսական կորուստների  կողքին  բարոյական ծանր հարված  հասցրեց լավատեսությամբ հատկանշվող  լիբանանցուն: Կյանքի այսպիսի  պահին, միջազգային եւ տեղական  մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց  երախտաշատ  գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական,  բարեգործական  կազմակերպությունները, որոնք անմիջապես  օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         Բեյրութում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb