HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին

Cinema 25.01.2020   10:45   1419

Gazeta.ru-ի փոխանցմամբ, HBO Max սթրիմինգային ծառայությունը սկսել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մասին «Արքայազն» մուլտսերիալի արտադրությունը:  Նոր նախագծով զբաղվում է  պրոդյուսեր Գարի Ջանեթին, որը նաև հնչյունավորելու է գլխավոր հերոսին՝ 6-ամյա արքայազն Ջորջին

Մուլտֆիլմում կերպարների թվում են արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, Եղիսաբեթ Երկրորդը և այլք: Դերերը հնչյունավորելու են Օռլանդո Բլումը, Կոնդոլա Ռաշադը, Թոմ Հոլանդերը, Ալան Կամինգը և այլ դերասաններ:

Առայժմ հայտնի չէ մուլտֆիլմի պրեմիերայի ժամկետը:



 Պիտակներ
         HBO


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon