Հայտնիներ, որոնք ունեցել են հոգեկան խանգարումներ

Հոգեբանական 31.07.2019   23:19   244
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայտնի իտալացի հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոն ասում էր, որ «խանգարվածները դա նույն հանճարներն են, որոնք պարզապես չեն կարողանում արտահայտել իրենց մտքերը»: Ասում են, որ հանճարից մինչև խանգարված ընդամենը մի քայլ է: Քիչ չեն դեպքերը, երբ հանճարները տառապել են հոգեկան խանգարումներով: Դիտարկենք հայտնի դեպքերից մի քանիսը: 
Աբրահամ Լինքոլն․ պատմաբանները նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը տառապել է դեպրեսիայով, հաճախ էր լացում և մի քանի անգամ նույնիսկ ինքնասպանության փորձ է արել: 

Էռնեստ Հեմինգուեյ․ նա նույնպես հոգեկան առողջության հետ լուրջ խնդիրներ ուներ: Ինչպես արվեստագետների մեծ մասը, նա տառապում էր քրոնիկական ալկոհոլիզմով: Սակայն նրա մոտ առկա էին նաև այլ խանգարումներ՝ բիպոլյար խանգարումից ու գլխուղեղի վնասվածքից մինչև անձի նարցիսական խանգարում: 

Վինսենտ Վան Գոգ․ գաղտնիք չէ, որ նա նույնպես ունեցել է հոգեկան խնդիրներ: Ասում են, որ բիպոլյար-աֆեկտիվ խանգարումն է եղել պատճառը, որ նա կտրել է իր ականջը: Վան Գոգը շատ էր օգտագործում աբսենտ, որի պատճառով նրա մոտ առաջանում էին տեսիլքներ, էպիլեպտիկ ցնցումներ: Նույն խնդիրները ունեցել է նաև Լյուդվիգ վան Բեթհովենը

Էդգար Ալան Պո. որոշ մասնագետների կարծիքով նրա մոտ եղել է ցնորազառանցանքային խանգարում: 1849 թ. հոկտեմբերին Պոյին գտան փողոցում զառանցելիս, ով չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե ոնց էր այդտեղ հայտնվել: Հաջորդ օրը նա մահացավ հիվանդանոցում: 

Ալֆրեդ Նոբել․ տաֆոֆոբիայով (կենդանի թաղվելու վախ) տառապում էր ոչ միայն Նիկոլայ Գոգոլը, այլև «Նոբելյան մրցանակի» հիմնադիրը: Իմիջիայլոց, Նոբելի հայրը համարվում էր, այսպես կոչված, «ապահով դագաղի» ստեղծողը, ով նույնպես ուներ տաֆոֆոբիա: Կենդանի թաղվելուց վախում էին նաև Արթուր ՇոպենհաուերըՄարինա Ցվետաևան

Սերգեյ Եսենին․ նրան անըդհատ թվում էր, որ իր շուրջը բոլորը չարախոսում են իրենից: Եսենինի կենսագրության ուսումնասիրողներից մի քանիսը պնդում են, որ նա ունեցել է բիպոլյար-աֆեկտիվ խանգարում (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), ինքնասպանության հակվածություն, որը բարդեցված էր ժառանգական ալկոհոլիզմով: 

Նիկոլա Տեսլա․ այս հանճարի մոտ նույնպես նկատվում էին տարօրինակություններ: Նա ուներ ամեն ինչը մինչև վերջին հասցնելու մանիա: Այսպես՝ քոլեջում նա որոշեց, որ պետք է կարդա Վոլտերի գրքերը և, չնայած որ նրան դուր չեկավ հեղինակը, այնուամենայնիվ, նա կարդաց բոլոր 100 հատորները: Նա սարսափում էր կանացի մազերից, ականջօղերից, մարգարիտներից և ոչ մի անգամ սեղան չէր նստում կանանց հետ: 

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեկան խանգարումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon