Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 10 մասնակիցները

Muzic 05.09.2019   08:47   345
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի 10 մասնակիցներն արդեն ընտրված են: Այս մասին տեղեկանում ենք նախագծի Youtube-յան էջից։

Եզրափակիչ անցած մասնակիցներն են` Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, Նարեկ Մարկոսյանը և Կարինա Իգնատյանը:

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն սեպտեմբերի 03-ից` նախագծի Youtube-յան էջում:

Նրանք կպայքարեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնելու համար։ Հաղթողը կորոշվի սեպտեմբերի 15-ին`միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Նշենք, որ ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ եթերաշրջանի մեկնարկի մասին: Հայաստանի և արտերկրի տասնյակ հայտատուներից ընտրվել են 10-ը։

Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո։

Աղբյուրը՝ armeniasputnik.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Եվրատեսիլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon