Հայտնի են Ա. Խաչատրյանի անվան մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները

Art News 10.06.2021   16:00   176

Ամփոփվել են Ա. Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի արդյունքները։ 

Ինչպես հաղորդում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից՝ երկրորդ փուլ են անցել 6 դիրիժորներ՝ Դաիչի Դեգուչին (Ճապոնիա), Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ), Յուկուան Ջինը (Չինաստան), Էլիաս Բրաունը (ԱՄՆ), Պաբլո Դևիգո Վասկեսը (Իսպանիա), Յունա Չժոնը (Հարավային Կորեա)։ 

Հունիսի 10-ին մեկնարկում է խաչատրյանական մրցույթի երկրորդ փուլը.  հունիսի 10-ին և 11-ին մասնակիցները կմրցեն հաղթողի կոչման համար։ Երկրորդ փուլում դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան (պարտադիր ծրագիր), ինչպես նաև Չայկովսկու, Բրամսի, Դվորժակի կամ Պրոկոֆևի ստեղծագործություններից՝ ըստ ընտրության։

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին։


 Պիտակներ
         Մրցույթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb