Հայտնի է Վլադիմիր Պոզների գրքի երևանյան շնորհանդեսի օրը.

Իրադարձային 15.05.2019   20:00   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին»  հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

 «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը, ով նաև Պոզների այցի, հանդիպումների շարքի ու շնորհանդեսի կազմակերպիչն է: Նրա խոսքով` Վլադիմիր Պոզները կլինի բեմում և կհաղորդակցվի ընթերցողների հետ:

Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ  ներկա  է լինելու հեղինակի հետ հանդիպմանը: Նա խոստովանեց, որ  քաղաքական թեմաներին չէր անդրադարձել, սակայն այս գրքի թարգմանությունն իր համար դյուրին էր: «Բավականին հետաքրքիր գիրք է»,-նշեց Բախչինյանը:

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն: ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ անմիջապես իր գիրքը կթարգմանի ռուսերեն, բայց ինչպես ինքն էր ասում. «Այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Պոզները սպասել է 18 տարի. ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Այժմ այն հասանելի է նաև հայերեն:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon