Հայտնի է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը

Իրադարձային 01.02.2020   13:00   344

Այսօր տեղի է ունեցել ՀԽ նիստը, որի օրակարգուըմ ընդգրկված է եղել 6 հարց։

Նիստի ընթացքում հաստատվել են ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնների մրցույթների անցկացման օրերը:

 Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն առաջարկեց օրակարգում ներառել Իջևանի մասնաճյուղի  կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը՝ պատճառաբանելով, որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ անցնելիս կանոնադրությունը և կանոնակարգը չեն համաձայնեցվել: Առաջարկն ընդունվեց ՀԽ անդամների կողմից, որից հետո հաստատվեց նիստի օրակարգը:

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի հաստատմանն անցնելով՝ Գևորգ Մուրադյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ նիստին ձևավորվել էր հանձնախումբ, որը ուսումնասիրել է կանոնակարգը և ներկայացրել եզրակացություն: Բացի դրանից՝ ՀԽ նախագահի փոխանցմամբ, հարցը քննարկվել է նաև իրավաբանների հետ:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ նա ասաց, որ կանոնակարգի 2.2 կետում հանվել են թերթերի անունները՝ փոխարենը նշելով, որ առնվազն հինգ լրատվամիջոցներով պետք է հրապարակվի հայտարարությունը: Նա փաստեց, որ պահպանվել է 40 օր առաջ հրապարակելու դրույթը պահպանվել է, բայց այն տրամաբանությամբ, որ դա նվազագույն ժամկետն է:

«Ավելացվել է այն կետը, որ Հայաստանում գործող գիտակրթական հիմնարկների մեծամասնությանն ուղարկվելու է հայտարարությունը: Հանվել է աշխատանքային գրքույկից քաղվածքի ներկայացումը, ինքնակենսագրության մեջ ավելացվել է ռեզյումեն: Հանվել է նաև վերջին աշխատանքային վայրից բնութագրի ներկայացման պահանջը, ինչն առնվազն պատճաշ չէ»,- ասաց Գևորգ Մուրադյանը:

Առաջարկվում է նաև փոփոխել կանոնակարգի 2.5 կետը, որի համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի հանձնումը պետք է ավարտվի մրցությի անցկացումից ոչ թե 10, այլ 15 օր առաջ: Բացի դրանից՝ առաջարկվում է հանել 3.2 կետով սահմանվող այն դրույթը, թե ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ ունեցող մարդը, քանի որ կանոնադրության մեջ նման պահանջ չկա: ՀԽ անդամներին ներկայացված առաջարկվող բոլոր փոփոխությունները հաստատվեցին խորհրդի կողմից:

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցին՝ Գևորգ Մուրադյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օր հաստատել մարտի 27-ը, որպեսզի նախքան հայտարարություն հրապարակելը լուծվեն տեխնիկական բոլոր հարցերը:

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն առաջարկեց մեկ շաբաթ շուտ անցկացնել մրցույթը՝ հիմնավորելով, որ ապրիլի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվում են ՀԽ-ի լիազորությունները, իսկ մարտի 27-ին անցկացնելու դեպքում հնարավոր է, որ թեկնածուները շատ լինեն և գործընթացը երկարի: ՀԽ-ի անդամները որոշեցին մրցույթն անցկացնել մարտի 23-ին:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Իջևանի մասնաճյուղի  կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն: Գևորգ Մուրադյանն ասաց, որ առաջարկվում է կանոնադրության 30-րդ կետում ավելացնել 3 տարվա ղեկավարման փորձ ունենալու պահանջը, ինչը քննարկման ժամանակ որոշվեց չընդունել:

Ըստ այդմ՝ օրակարգային հաջորդ հարցի շրջանակում որոշվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգը համապատասխանեցնել կանոնադրությանը:

Նիստի ընթացքում քննարկվեց Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը. որոշվեց այն անցկացնել մարտի 16-ին:



 Պիտակներ
         ԵՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon