Հայտնաբերվել է տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված: Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառը հանկարծամահությունն է եղել:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:
Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ նյութեր