Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Հրատապ 11.02.2021   11:13   100

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb