Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի զինծառայողի դին

Աշխարհ 15.04.2019   19:34   128
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին, Ադրբեջանի Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղում անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուի (Abdullayev Hafiz Məhəd oğlu) թաղումը։ 

Այս մասին գրում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը, նշելով, որ զինծառայողը մահացել էր մարտի սկզբին՝ ձնահոսքի տակ ընկնելով։

Զինծառայողի լուսանկարից հայտնի է դառնում, որ վերջինս ծառայում էր Ադրբեջանի ԶՈւ երրորդ կորպուսում։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 7-ին հայտնում էր, որ ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուն (Abdullayev Hafiz Məhəd oğlu) և պայմանագրային, շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուն (Məmmədov Fərrux Fərman oğlu) մնացել են ձնահոսքի տակ:

Միջադեպի վայրը չէր նշվում, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները, Ռազմինֆոն ենթադրել էր, որ դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի բարձրադիր դիրքերում, կամ Օմարի լեռնաշղթայի հատվածում: Նշենք, որ ձնահոսքի տակ մնացած մյուս զինծառայողը, ամենայն հավանականությամբ, ևս մահացած է, սակայն այդ մասին դեռ տվյալներ չկան։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ղազախի շրջան, սահման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon